Դասընթացն  ուսումնասիրում է տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների փոխադարձ կապը բանկային համակարգի հետ:   Որպես տնտեսագիտության և գործարար ոլորտներից մեկը`  տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը բանկային  գործընթացում տիրապետելը անհրաժեշտ է համարվում ոչ միայն տեղեկատվության արտաքին, այլև ներքին օգտագործողների համար, ինչպես նաև ուսումնասիրել  ֆինանսական շուկան, դրա կառուցվածքը և  զարգացման միտումները, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրությունը,  հիմնական տնտեսական նորմատիվները, ակտիվային ու պասիվային գործիքների և բանկերի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների տեսակները, բանկային ռիսկ-մեմջմենթի և  բանկային մարքենթինգի հիմունքները, ինչպես նաև, բանկային գործունեությունում և տնտեսական միջավայրում առկա ռիսկերի գնահատման չափորոշիչները:

Հնարավորություն  ընձեռել  ապագա ճարտարագետներին ուսումնասիրել տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների փոխադարձ կապը բանկային ծառայությունների մատուցման գործընթացում, թվային բանկային ծառայությունները,  ֆինանսական շուկան, դրա կառուցվածքը և  զարգացման միտումները, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրությունը,  հիմնական տնտեսական նորմատիվները, ակտիվային ու պասիվային գործիքների և բանկերի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների տեսակները, բանկային ռիսկ-մեմջմենթի և  բանկային մարքենթինգի հիմունքները, ինչպես նաև, բանկային գործունեությունում և տնտեսական միջավայրում առկա ռիսկերի գնահատման չափորոշիչները: