Կայքի նորություններ

ՏևԿ Ամբիոնը Պատրաստ է Առցանց Ուսուցմանը

Արուսյակ Աբրահամյան -

Առցանց կամ խառը ուսուցման իրականացումը ժամանակակից պայմաններում համարվում է կրթության հաջող իրականացման նախապայմաններից մեկը: Մի կողմից ուսանողների տարիքային սահմանափակման վերացումը, մյուս կողմից՝ ուսուցմանը զուգահեռ աշխատելու, ընտանիք կազմելու և առօրյա գործընթացներն անընդհատ ապահովելու պահանջը դեռ ոչ վաղ անցյալում առցանց ուսուցման նկատմամբ հոռետեսական մոտեցումները սահուն կերպով վերածեցին արդիական համալսարանի անբաժանելի բաղադրիչի: 

ՀԱՊՀ ՏևԿ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, բազմիցս անցնելով ուսուցման ժամանակակից մոտեցումների՝այդ թվում էլ-ուսուցման վերաբերյալ վերապատրաստումներ Հայաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, Գերմանիայում և այլուր, դեռևս 2015թ.-ից ներդրել, ադապտացրել և հաջողությամբ կիրառում է Moodle համակարգը: Իսկ այժմ, ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից ի վեր, հարթակն օգտագործվում է որպես ամբիոնի բոլոր դասընթացների վարման հիմնական միջավայր, որտեղ իրականացվում են թե՜ տեսադասախոսություններ և տեսախորհրդատվություններ, և թե՜ ապահովվում հայտարարությունների, շաբաթական հանձնարարությունների, դասընթացների տեսական և գործնական նյութերի շրջանառությունը: Վստահաբար կարելի է ասել, որ նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո էլ մեր ամբիոնը և ուսանողները մեծ ոգևորությամբ շարունակելու իրականացնել ու կիրառել էլ-ուսուցումը: