Դասընթացը նախատեսված է 10-րդ դասարանի աշակերտների համար և նպատակ ունի ծանոթացնել ծրագրավորման հիմունքներին՝ օգտագործելով Python լեզուն։ Աշակերտները կսովորեն․

  • ինչ է ծրագրավորումը և ինչպես է այն կիրառվում առօրյայում,

  • Python լեզվի հիմնական կառուցվածքները (փոփոխականներ, տվյալների տիպեր, մուտք/ելք),

  • պայմանական օպերատորներ և ցիկլեր,

  • պարզ ֆունկցիաների ստեղծում,

  • խնդիրների լուծում ծրագրավորման միջոցով։

Դասընթացի ընթացքում աշակերտները կաշխատեն թե՛ տեսական, թե՛ գործնական օրինակների վրա՝ գրելով պարզ ծրագրեր։ Դասընթացի նպատակն է զարգացնել ալգորիթմական մտածողությունը, տրամաբանական վերլուծությունը և հմտությունները, որոնք հիմք կդառնան հետագա ծրագրավորման և ինֆորմատիկայի ուսուցման համար։


Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ գրատեսակային գրաֆիկայի մեթոդների ու ձևերի վերաբերյալ, ինչպես նաև կախված կիրառման ոլորտից ուսանողի մոտ ձևավորել նոր գրատեսակների /տառաշարերի/ կարողություններ:

Առարկան լուսաբանում է կառավարման (մենեջմենթի) էությունն ու խնդիրները, տեղն ու դերը երկրի տնտեսական համակարգում: Առարկան բնութագրում է մենեջմենթի նպատակները, գործառույթները: Ծրագրում կարևոր տեղ է հատկացված ղեկավարների և ենթակաների փոխգործողությունների և լիազորությունների կազմակերպմանը, նրանց աշխատանքի բնույթին ու բովանդակությանը` կառավարման տարբեր մակարդակներում: Առարկան կարևոր է հատկապես զարգացող շուկայական հարաբերությունների պայմաններում, քանի որ ցանկացած անհատ, ցանկացած սեփականատեր կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է իմանալ այն օրենքներն ու կանոնակարգերը, որոնք անհրաժեշտ են իր գործունեությունն ու արտադրական մտահղացումերն իրականացնելու համար: Մոդուլի ուսումնասիրման արդյունքում սովորողների մոտ պետք է ձևավորված լինեն խորը գիտելիքներ և կայուն իմացություն` հետագայում իրենց պրակտիկայում կիրառելու նպատակով: