Դասընթացում ուսումնասիրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսական բնութագրերը, այս բնագավառում գործունեության տեսական և պրակտիկ խնդիրները, ոլորտի կառավարման, ծառայությունների մատուցման և դրանց արդյունավետության գնահատման հիմնահարցերը:

Դասընթացի ելքային արդյունքները: Դասընթացի արդյունքում ուսանողը ձեռք է բերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խնդիրներում տնտեսագիտական բիզնես մոդելների կիրառման, ՏՏ ծառայությունների կառավարման, ոլորտում գործող նորմատիվային-օրենսդրական դաշտի վերլուծության, ինչպես նաև գնահատել ոլորտի արտերկրյա զարգացման միտումները: Դասընթացից հետո ուսանողը կկարողանա սահմանել ընկերությունների ՏՏ ոլորտի կառավարման խնդիրները, կիրառել այդ խնդիրների լուծման մեթոդները, գնահատել ձեռնարկությունների ՏՏ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: