Դասընթացի նպատակ է ուսանողին տալ անհրաժեշտ գիտելիքներ և հաշվարկա-վերլուծական կարողություններորպեսզի նա կարողանա հաշվարկել ու ձևավորել աշխատողների օպտիմալ կազմը և արտադրական համակարգի աշխատանքային միջոցներըապահովել պահանջվող քանակի և որակի արտադրանքի թողարկումըձևավորել արտադրական համակարգի բոլոր տարրերի միջև լավագույն փոխադարձ կապըԻնչպես նաև ստեղծել կապի արտադրական համակարգորն ուղղված է նրա արդյունավետության բարձրացմանը և արտաքին միջավայրի փոփոխության հետ կապված նրա փոխգործունեության համապատասխանության ստեղծմանը:

 Դասընթացի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ և ձևավորել հաշվարկա-վերլուծական կարողություններ՝ հաշվարկելու ու ձևավորելու կապի ձեռնարկության աշխատողների օպտիմալ կազմը և արտադրական համակարգի աշխատանքային միջոցները, ապահովելու պահանջվող քանակի և որակի արտադրանքի թողարկումը, կապի արտադրական համակարգի բոլոր տարրերի միջև լավագույն փոխադարձ կապը՝ ուղղված արդյունավետության բարձրացմանը և արտաքին միջավայրի փոփոխության հետ կապված դրա փոխգործունեության համապատասխանության ստեղծմանը:

Դասընթացի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ և ձևավորել հաշվարկա-վերլուծական կարողություններ՝ հաշվարկելու ու ձևավորելու աշխատողների օպտիմալ կազմը և ՏՏ արտադրական համակարգի աշխատանքային միջոցները, ապահովելու պահանջվող քանակի և որակի արտադրանքի թողարկումը, ձևավորելու արտադրական համակարգի բոլոր տարրերի միջև լավագույն փոխադարձ կապը, ստեղծելու ՏՏ ոլորտի արտադրական համակարգ:

Հարթակի այս դիրեկտորիայում իրականացվում են նախաավարտական պրակտիկայի մշակման, հանձնման գործընթացները: Ուսանողները հնարավորություն են ստանում տեղադրել համապատասխան նյութեր, իրականացնել քննարկումներ առցանց և տարաժամանակյա ռեժիմներով:

Դասընթացը, որպես տնտեսագիտա–կառավարչական շարքի հիմնական առարկա, ընդգրկված է մասնագիտական դասընթացների կրթաբլոկում: Այն հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետ-տնտեսագետներին` ծանոթանալու ժամանակակից մարքեթինգի տեսական հիմունքներին, ծառայությունների ոլորտում մարքեթինգի առանձնահատ­կու­թյուն­ներին, կարևորագույն ռազմավարություններին, մեխանիզմներին և մեթոդներին, կիրառական խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։

Դասընթացում ուսումնասիրվում են մարքեթինգի իրական էությունը և միջավայրը, ծառայությունների ոլորտի ձեռնարկությունների մարքեթինգային ռազմավարություններն ու ծրագրերը, նրանց կողմից սպասարկվող սպառողական և արտադրական շուկաների մասնակիցների վարքը, սեգմենտավորման և բրենդինգային որոշումների հետ կապված հարցերը, մրցակցության դիմակայման և նոր ծառայությունների մշակման մեխանիզմները և մեթոդները, միջազգային մարքեթինգի  առանձնահատ­կու­թյուն­ները, կարևորագույն այլ հիմնահարցեր: