Enrolment options
Դասընթացը, որպես տնտեսագիտա–կառավարչական
շարքի հիմնական առարկա, ընդգրկված է մասնագիտական դասընթացների կրթաբլոկում: Այն
հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետ-տնտեսագետներին` ծանոթանալու ժամանակակից
մարքեթինգի տեսական հիմունքներին, ծառայությունների ոլորտում մարքեթինգի առանձնահատկություններին,
կարևորագույն ռազմավարություններին, մեխանիզմներին և մեթոդներին, կիրառական
խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։
Դասընթացում ուսումնասիրվում են մարքեթինգի իրական
էությունը և միջավայրը, ծառայությունների ոլորտի ձեռնարկությունների մարքեթինգային
ռազմավարություններն ու ծրագրերը, նրանց կողմից սպասարկվող սպառողական և
արտադրական շուկաների մասնակիցների վարքը, սեգմենտավորման և բրենդինգային
որոշումների հետ կապված հարցերը, մրցակցության դիմակայման և նոր ծառայությունների
մշակման մեխանիզմները և մեթոդները, միջազգային մարքեթինգի առանձնահատկությունները, կարևորագույն այլ հիմնահարցեր:

- Դասախոս: Tatevik Nasoyan
- Դասախոս: Artavazd Tadevosyan