Enrolment options
Տնտեսական աճը բարդ ու բազմակողմանի տնտեսական կատեգորիա է, որը ոչ միայն տնտեսագիտության տեսության, այլև պետության տնտեսական քաղաքականության կարևոր հիմնահարցերից մեկն է: Տնտեսական աճի տեսությունը նախկին տնտեսակարգում հիմնված էր այն գաղափարախոսական դրույթի վրա, որ տնտեսական աճի բարձր տեմպեր կարող է ապահովել միայն հասարակական սեփականության վրա հիմնված պլանային տնտեսությունը: Եթե տնտեսական աճի հետմարքսյան տեսությունը զարգացավ գլխավորապես այս ուղղությամբ, ապա արևմտյան տնտեսագիտական միտքը չունենալով գաղափարական անկաշկանդվածություն, առաջադրեց տնտեսական աճի բավականին ուշագրավ տեսություններ և մոդելներ: Մասնավորապես, դա վերաբերվում է տնտեսական աճի գործոնային վերլուծությանը և գիտատեխնիկական առաջընթացով պայմանավորված գործոնների դերի ու նշանակության տնտեսական նահատմանը:
- Դասախոս: Anna Arevshatyan