Enrolment options
Դասընթացի նպատակն է ուսանողներին գիտելիքներ հաղորդել և նրանց մեջ կարողություններ զարգացնել՝ վերլուծելու և գնահատելու ընկերությունների տնտեսական գործունեությունը։
Դասընթացի յուրացման արդյունքում ուսանողը ձեռք է բերում տնտեսական գործունեության վերլուծության մեթոդների և ձևերի վերաբերյալ համակարգված գիտելիքներ, որի արդյունքում կարող է. դասակարգել տնտեսական գործունեության վերլուծության տեսակները, առարկան և խնդիրները, հավաքագրել վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրներ և մշակել դրանք, վերլուծել և գնահատել կազմակերպության միջոցներն ու դրանց ձևավորման աղբյուրները, վերլուծել և գնահատել կազմակերպության ֆինանսական դրությունը, վճարունակությունը, ֆինանսական արդյունքները, գործարար ակտիվության աստիճանը և կառավարման արդյունավետությունը, բացահայտել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման ներքին հնարավորությունները, ընդհանրացնել վերլուծության արդյունքները և մշակել զարգացման ռազմավարությունը։
- Դասախոս: Gayane Ayvazyan