Enrolment options
Դասընթացի նպատակը: Դասընթացը ուսանողներին հնարավորություն կընձեռի ձեռք բերելու օպերացիոն մենեջմենթի (գործառնական կառավարման) հիմնարար գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են ձեռնարկության ֆիզիկական, նյութատեխնիկական, ֆինանսական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսները արդյունավետորեն օգտագործելով ապրանքների ու ծառայությունների ստեղծման համար։ Ուսանողները կկարողանան զարգացնել վերլուծական մտածողություն, ուսումնասիրել և արդյունավետորեն կիրառել քանակական և որակական մեթոդներ` գործառնական որոշումների կայացման ու վերահսկման համար::
Դասընթացի բովանդակությունը: Դասընթացը հանդիսանում է կառավարիչների համար նախատեսված օպերացիոն մենեջմենթի (գործառնական կառավարման) տեսագործնական դասընթաց: Դասընթացն ուսանողներին տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ օպերացիոն մենեջմենթի ռազմավարության, ապրանքների, ծառայությունների և դրանց ստեղծման պրոցեսների նախագծման, արտադրական հզորությունների, պաշարների, ռեսուրսների կառավարման և այդ գիտելիքների կիրառման համար: Դասընթացը չի պահանջում նախնական հատուկ գիտելիքներ։ Այն ուսումնասիրում է նաև պահանջարկի կամ այլ գործոնների կանխատեսման մեթոդները, աշխատանքի կազմակերպման եղանակաները և ռեսուրսների արդյունավետ բաշխման, ծախսերի նվազեցման և շահույթի մաքսիմալացման խնդիրները:

- Դասախոս: Tatevik Nasoyan
- Դասախոս: Vahe Odabashian